Դարի ավարտին բնակչությունը կնվազի՝ փորձագետները աշխարհում ծնելիության կտրուկ անկում են կանխատեսում
Դարի ավարտին գրեթե բոլոր երկրները կբախվեն ծնելիության եւ բնակչության թվի նվազման հետ: Այսպիսի կանխատեսում են արել Վաշինգտոնի համալսարանի գիտնականները:
Новости Mail.RU-ն հայտնում է, որ 23 երկրներում, այդ թվում՝ Իսպանիայում եւ Ճապոնիայում, ներկայիս միտումների պահպանման դեպքում, բնակչությունը մինչեւ 2100 թվականը կրկնակի կնվազի: Ավելին, մարդկությունը շատ կծերանա՝ 80 տարեկանից բարձր մարդկանց թիվը կհավասարվի նորածինների թվին:
Հետազոտության համաձայն, աշխարհի շատ երկրներում երեխաների միջին թիվը, որոնց ծննդաբերում է մեկ կինը, նվազում է, եւ եթե այդ ցուցանիշը ընկնում է 2,1 երեխայի ցուցանիշից, ապա բնակչությունը սկսում է նվազել: Համեմատության համար՝ 1950-ին այդ ցուցանիշը կազմել է 4,7, իսկ 2017-ին՝ 2,4: Մինչեւ 2100 թվականը այն կարող էր իջնել մինչեւ 1,7-ի:
Գիտնականների կարծիքով՝ Երկրի բնակչության թվաքանակի գագաթնակետը կլինի 2064-ին, որից հետո կսկսվի անկումը, եւ դարի ավարտին աշխարհի բնակչությունը կկազմի մոտ 8,8 միլիարդ:
Գիտնականների կարծիքով, տեղի ունեցածի պատճառը սոցիալական փոփոխություններն են՝ կանայք ավելի հաճախ են ընտրություն կատարում հօգուտ կրթության ու աշխատանքի: Բացի այդ, հակաբեղմնավորիչները նույնպես նպաստում են ծնելիության կրճատմանը:
Գիտնականների խոսքերով՝ Ճապոնիայի բնակչությունը 2017 թվականին արդեն հասել է պատմական առավելագույնի (128 միլիոն մարդ) եւ այժմ սկսել է նվազել՝ դարի վերջին այս երկիրը կունենա 53 միլիոնից պակաս բնակիչ: Իտալիայում նույն ժամանակահատվածում տեղի կունենա բնակչության թվի կրճատում՝ 61-ից մինչեւ 28 միլիոն:
Ըստ մասնագետների, մինչեւ 2100 թվականը կրկնակի կկրճատվի 23 երկրների, այդ թվում՝ Իսպանիայի, Պորտուգալիայի, Թաիլանդի եւ Հարավային Կորեայի բնակչությունը: Մեծ Բրիտանիայում մինչեւ 2063 թվականը կապրի 75 միլիոն մարդ, իսկ մինչեւ 2100 թվականը բնակչությունը կնվազի 4 միլիոնով:
Հետաքրքիր է, որ, ըստ գիտնականների, բնակչության թվով գագաթնակետին (1,4 միլիարդ) Չինաստանը կհասնի 2024 թվականին, որից հետո կսկսվի անկում (դարի վերջին `732 միլիոն): Սա Հնդկաստանին կմղի աշխարհում առաջին տեղը՝ բնակչության թվով: Ընդհանուր առմամբ, 195 երկրներից 183-ում ծնելիությունը ցածր է վերարտադրության համար պահանջվող մակարդակից:
Կարծիքներ