Հայր Աղանի եղբայրը զոհվել է պատերազմում. Կտրիճ Ներսիսյանը նրան պարտադրում է սգակիր մոր հետ գնալ ցույց անելու

ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է արել՝ անդրադառնալով համացանցում տարածվող ձայնագրությանը, որում խոսում են Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը և Գարեգին Բ-ի նախկին գավազանակիր Աղան աբեղա Երնջակյանը:
Ձայնագրության բովանդակությունից հասկացվում է այն, որ Գարեգին Բ-ն եկեղեցականներին ստիպել է մասնակցել հակաիշխանական ցույցերին, որի դեմ որոշ հոգևորականներ ընդվզել են:
«Վերջին աղմկահարույց ձայնագրությունից ստացվում է հետևյալը․
1․ Հայր Աղանի եղբայրը զոհվել է 44-օրյա պատերազմում։
2․ Կտրիճ Ներսիսյանը հայր Աղանին պարտադրում է, որ նա իր սգակիր մոր հետ գնա Նիկոլ Փաշինյանի դեմ ցույց անելու։
3․ Հայր Աղանը հրաժարվում է դա անել:
4․ Կտրիճ Ներսիսյանը հետապնդումներ է սկսում հայր Աղանի դեմ՝ նրա համար հոգևոր ծառայությունը դարձնելով անտանելի։
5․ Հայր Աղանը հրաժարականի դիմում է գրում և լքում հոգևոր ծառայությունը։
Այ սա է հակաեկեղեցական արշավը»:
Կարծիքներ