Հայ-ադրբեջանական սահմանին ադրբեջանական ԶՈՒ կողմից արձակված կրակոցից ժամկետային զինծառայող է վիրավորվել

Հայ-ադրբեջանական սահմանին ադրբեջանական ԶՈՒ կողմից արձակված կրակոցից ժամկետային զինծառայող է վիրավորվել

Սեպտեմբերի 28-ին, ժամը 11։30-ի սահմաններում, հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի մարզի, մասնավորապես՝ Կութ գյուղի մարտական դիրքերի ուղղությամբ ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումների կողմից արձակված կրակոցից բազկի հատվածում հրազենային վիրավորում է ստացել N զորամասի զինծառայող, շարքային Գառնիկ Մնացականի Աբրահամյանը։

Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից՝ մանրամասնելով, որ Գառնիկ Աբրահամյանի կյանքին վտանգ չի սպառնում:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում