«ԲՄՎ»-ի 20-ամյա վարորդը մահացել է, հասակակից ուղևորը տեղափոխվել է հիվանդանոց

«ԲՄՎ»-ի 20-ամյա վարորդը մահացել է, հասակակից ուղևորը տեղափոխվել է հիվանդանոց

Օգոստոսի 22-ին՝ ժամը 14.30-ին, Սարդարապատ գյուղի Աբովյան փողոցում «ԲՄՎ» մակնիշի մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ծառերին:

«Բախման հետևանքով վարորդը` նույն գյուղի 20-ամյա բնակիչ Էրիկ Խ.-ն, դուրս է շպրտվել մեքենայից և հայտնվել հանդիպակաց գոտիով երթևեկող «ՎԱԶ-2115»-ի տակ: Էրիկ Խ.-ն մահացել է, իսկ 20-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է նախաքննություն»,- ասված է ՆԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում