Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 398 նոր դեպք

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 398 նոր դեպք

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 1 398 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը հրապարակվել է կառավարության stopcov.ge հատուկ կայքէջում:

Երկրում վերջին 24 ժամում ապաքինվել է 1 164 մարդ, մահացել` 11 պացիենտ:

Վրաստանում ընդհանուր առմամբ հաստատված է նոր կորոնավիրուսի 382 734 դեպք: Ապաքինվել է 362 491 մարդ, մահացել` 5 503 պացիենտ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում