Սենատոր Մենենդեսը մտահոգություն է հայտնել Հայաստանին տրամադրվող հումանիտար օգնության փոքր չափի վերաբերյալ
ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ սենատոր Բոբ Մենենդեսը ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) տնօրեն, դեսպան Սամանթա Փաուերին մտահոգություն է հայտնել Ջո Բայդենի վարչակազմի կողմից Հայաստանին տրամադրվող մարդասիրական օգնության փոքր չափի վերաբերյալ:
«Ես խիստ մտահոգված եմ Հայաստանի դեմ Թուրքիայի ու Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով տեղահանվածներին տրամադրվող հումանիտար օգնության չափով: Այն շատ քիչ է»,- նշել է Բոբ Մենենդեսն՝ ընդգծելով, որ կցանկանար հիմնահարցը քննարկել Փաուերի հետ:
Կարծիքներ