Թաիլանդը բացում է սահմանները պատվաստման ամբողջ կուրսն անցած զբոսաշրջիկների համար
Թաիլանդը բացում է օդային սահմաններն, առանց կարանտինի անհրաժեշտության, պատվաստման ամբողջ կուրսն անցած զբոսաշրջիկների համար, որոնք կժամանեն COVID-19-ի հետ կապված ամենաքիչ ռիսկ ներկայացնող 10 երկրից:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ յաս մասին հայտնել է Թաիլանդի վարչապետ Պրայութ Չան-Օչան:
«Նոյեմբերի 1-ից սկսած մենք թույլատրում ենք օդային ճանապարհով երկիր գալ ամբողջությամբ պատվաստված այն զբոսաշրջիկներին, որոնք COVID-19- ի հետ կապված ամենաքիչ ռիսկային երկրներից են: Թաիլանդ կարող են գալ առանց կարանտինի անհրաժեշտության»,- նշել է վարչապետն իր հեռուստաուղերձում:
Չնայած դրան, ամեն դեպքում, նույնիսկ լիարժեք պատվաստված լինելու պարագայում երկիր մուտք գործելիս պահանջվում է ունենալ ՊՇՌ թեստի բացասական պատասխան:
Կարծիքներ