Արցախից տեղահանված ևս 2 ընտանիք բնակարան է ստացել Ներքին Կարմիրաղբյուրում
Հոկտեմբերի 11-ին կայացել է ԱՀ Քաշաթաղի շրջանի Սոնասար գյուղից և Հադրութի շրջանի Հադրութ քաղաքից տեղահանված Խրշոյանների ու Սահակյանների ընտանիքների համար «Հայկական վերաբնակեցման միության» ջանքերով ձեռք բերված, վերանորոգված, կահավորված առանձնատների բնակարանամուտի արարողությունը:
«Հայկական վերաբնակեցման միության» կազմում ներգրավված են Ամերիկյան «Փարոս» հիմնադրամը, «Focus on Children Now - FCN» բարեգործական կազմակերպությունը, «Սահման» ՀԿ-ն և «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամը: «Հայկական վերաբնակեցման միության» ջանքերով Ներքին Կարմիրաղբյուրում բնակություն է հաստատել Արցախից տեղահանված յոթ ընտանիք:
Կարծիքներ