Հայտնի են ՉԼ փլեյ-օֆֆի 16 մասնակիցներից 11-ը

Հայտնի են ՉԼ փլեյ-օֆֆի 16 մասնակիցներից 11-ը

Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի 5-րդ տուրից հետո հայտնի դարձան փլեյ-օֆֆի ևս 5 մասնակիցներ, ավելի վաղ փլեյ-օֆֆի ուղեգիր էին նվաճել 6 թիմեր։

Այսպիսով, այս պահի դրությամբ հայտնի են փլեյ-օֆֆի 16 մասնակիցներից 11-ը՝

«Մանչեսթեր Յունայթեդ», «Մանչեսթեր Սիթի», «Չելսի», «Լիվերպուլ» (Անգլիա)
«Յուվենտուս», «Ինտեր» (Իտալիա)
«Ռեալ» (Իսպանիա)
«Սպորտինգ» (Պորտուգալիա)
ՊՍԺ (Ֆրանսիա)
«Բավարիա» (Գերմանիա)
«Այաքս» (Նիդերլանդներ)

Մյուս 5 թիմերը հայտնի կդառնան 6-րդ տուրից հետո: Նշենք, որ 1/8 եզրափակչի վիճակահանությունը կկայանա դեկտեմբերի 13-ին։ Այս փուլի առաջին հանդիպումները կանցկացվեն 2022 թվականի փետրվարի 15-16-ին, պատասխանները՝ փետրվարի 22-23-ին։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում