ՌԴ-ի զինված ուժերն ավելի քան 15 երկրների են օգնել քովիդի դամ պայքարում
Ռուսաստանի զինված ուժերը կորոնավիրուսի դեմ պայքարի գործում օգնություն են ցույց տվել ավելի քան 15 պետությունների, նոյեմբերի 26-ին հայտնել Է ՌԴ-ի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Ընդհանուր ջանքերով կառուցվում Է խաղաղ կյաքի ճարտարապետությունը ղարաբաղյան հակամարտության գոտում, Սիրիայում: Հայաստանին, Աֆղանստանին, Սիրիային եւ Կուբային ցույց Է տրվել գործուն հումանիտար օգնություն: (…) Եվս ավելի քան 15 երկրներ օգնություն են ստացել թե՛ Ռուսաստանից եւ թե՛ զինված ուժերից համավարակի դեմ պարաքրում: Դա թե՛ հեռավոր արտասահմանն Է, թեւ մերձավոր արտասահմանը»,- ասել Է Շոյգուն «Միջգերատեսչական տեղեկատվական փոխգործակցության համակարգը ՌԴ-ի պաշտպանության բնագավառում խնդիրները լուծելիս» յոթերորդ միջգերատեսչական գիտա-գործնական խորհրդաժողվում:
Նախարարի խոսքով՝ այս փուլում կարեւոր Է ընդհանրացնել, վերլուծել աշխատանքի արդյունքները, ճշտել հետագա զարգացման ուղղությունները եւ ըստ որում հաշվի առնել «ամենաարդիական մոտեցումներն ու նոր տեխնոլոգիաները»: Նա նշել Է, որ «պետական կարեւորության ոչ մի խնդիր, լինի դա երկրի պաշտպանությունը թե կորոնավիրուսի դեմ պայքարը, անհնար Է լուծել առանց համախմբված ջանքերի, միջգերատեսչական փոխգործակցության համակարգի հուսալի, անխափան գործունեության», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Կարծիքներ