Երկրաշարժից հետո Գյումրու համայնքապետ Վարդգես Սամսոնյանը հրավիրել է արտահերթ խորհրդակցություն
ՀՀ տարածքում գրանցված երկրաշարժից անմիջապես հետո Գյումրու համայնքապետ Վարդգես Սամսոնյանը հրավիրել է արտահերթ խորհրդակցություն, համայնքապետարանի մի քանի բաժինների ղեկավարների տրվել են հանձնարարականներ։
Այս մասին հայտնում է Գյումրու համայնքապետարանի էջը:
Նշվում է նաև, որ անշարժ գույքի բաժնի պետի ժ/պ Գևորգ Գրիգորյանին հանձնարարվել է կապ հաստատել համատիրությունների ղեկավարների հետ, ուսումնասիրել բազմաբնակարան շենքերում տիրող իրավիճակը։
«Շիրակի մարզի փրկարարական վարչության պետ Ալեքսան Գյոզալյանի փոխանցմամբ՝ այս պահի դրությամբ բազմաբնակարան շենքերում վնասների մասին տեղեկություններ չկան»,- ասված է հայտարարության մեջ:
Ավելի վաղ հայտնել էինք, որ քիչ առաջ 6-7 բալ ուժգնությամբ երկրաշարժ էր գրանցվել: Երկրաշարժը զգացվել էր Շիրակի, Լոռու, Արագածոտնի մարզերում 4-5 բալ ուժգնությամբ և Երևան քաղաքում 3 բալ ուժգնությամբ:
Կարծիքներ