Հնարավոր է լինի հետցնցում, սակայն հորդորում ենք խուճապի չմատնվել․ ԱԻՆ
ԱԻՆ-ը հաղորդագրություն է տարածել, որում մասնավորապես ասվում է․
«Հարգելի´ քաղաքացիներ, այս պահի դրությամբ հետցնցումների ակտիվությունը շարունակվում է։ Առկա տվյալների վերլուծությունը ցույց է տալիս, որ ուժեղ երկրաշարժի հավանականությունը փոքր է։ Բնակիչները կարող են վերադառնալ իրենց բնակարանները։ Հնարավոր է լինի հետցնցում, որը կզգացվի բնակչության կողմից, սակայն հորդորում ենք խուճապի չմատնվել»։
Կարծիքներ