Հրշեջ-փրկարարները մարել են խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները

Հրշեջ-փրկարարները մարել են խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները

Հուլիսի 27-ին ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 21 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես`

Երևանի Նոր Նորք վարչական շրջանում՝ 200 քմ, 300 քմ, Արաբկիր վարչական շրջանում՝ 200 քմ, Աջափնյակ վարչական շրջանում՝ 500 քմ, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում՝ 1500 քմ, Էրեբունի վարչական շրջանում՝ 200 քմ, Շենգավիթ վարչական շրջանում՝ 5000 քմ, 

Արարատի մարզի Մասիս քաղաքում՝ 6 հա, 5000 քմ, 2000 քմ, 1 հա, Արարատ-Վեդի ավտոճանապարհին՝ 2000 քմ,

Արմավիրի մարզի Արմավիր քաղաքում՝ 1000 քմ, Ոսկեհատ գյուղում՝ 1000 քմ, Լեռնագոգ գյուղում՝ 3 հա, 

Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում՝ 200 քմ, Եղվարդ քաղաքում՝ 1․7 հա, 5 հա, 5 հա, Կապուտան գյուղում՝ 700քմ,

Սյունիքի մարզի Սիսիան քաղաքում՝ 1000 քմ,

Հրշեջ-փրկարարները հրդեհները մեկուսացրել են և մարել:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում