Վրաստանի ՆԳՆ-ն հետաքննում է Ախալքալակում տեղի ունեցած անկարգությունները

Վրաստանի ՆԳՆ-ն հետաքննում է Ախալքալակում տեղի ունեցած անկարգությունները

Վրաստանի ՆԳՆ-ն հաղորդել է սպանության մեջ մեղադրվող անձի ձերբակալության մասին, որն անկարգություններ է հրահրել Ախալքալակում, հայտնում է «Новости-Грузи» լրատվական գործակալությունը: Ախալքալակում տեղի ունեցած ջարդերը սկսվել են նախօրեին՝ օգոստոսի 8-ին, երեկոյան: Ըստ ԶԼՄ-ների տեղեկությունների, դրանց նախորդել է փոխրհաձգությունը և Կուլիկամ գյուղի 27-ամյա բնակչի սպանությունը:

Կանխամտածված սպանության, հրազենի ապօրինի ձեռքբերման և պահելու մեղադրանքով կալանավորվել է 37-ամյա Ա.Գ.-ն: Հետաքննությամբ պարզվել է, որ բախման արդյունքում վերջինս վիրավորել է 27-ամյա Կ.Մ.-ին, երիտասարդը մահացել է հիվանդանոց ընդունվելուց անմիջապես հետո: Որպես նյութական ապացույց, ոստիկանությունը մեղադրյալից առգրավել է հանցագործության գործիքը: Ձերբակալվածին սպառնում է 7-ից 15 տարվա ազատազրկում:

Անցած գիշեր ամբոխը հրդեհեց Ախալքալակի կենտրոնում գտնվող «Արտսեկ» հյուրանոցը և չորս տուն, վնասել են մի քանի մեքենա: Տեղական իշխանությունները պարզել են, որ գրոհել են հրաձգության ենթադրյալ մասնակիցներին պատկանող օբյեկտների վրա: Կան վիրավորներ: Հանրային հեռուստաընկերության տեղեկություններով՝ երեք մարդ է դիմել Ախալքալակի հիվանդանոց: Նրանցից մեկը դանակի հարված է ստացել մեջքին, իսկ երկուսը՝ մատների կոտրվածքներ են ունեցել: Երեքն էլ անհրաժեշտ օգնություն ստանալուց հետո հեռացել են կլինիկայից:

Անկարգությունների փաստով Վրաստանի ՆԳՆ-ն առանձին վարույթ է սկսել: Գործողությունները որակվում են «խմբակային բռնություն» և «ուրիշի ունեցվածքի վնաս կամ ոչնչացում»: «Խմբային բռնությունների կազմակերպման և դրանում մասնակցության փաստի առթիվ հետաքննությունը շարունակվում է, աշխատում ենք հանցագործներին հայտնաբերելու և ձերբակալելու ուղղությամբ»,- ասված է ՆԳՆ մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում