Բիլ Գեյթսը մտավախություն է հայտնել կորոնավիրուսի դեմ վտանգավոր պատվաստանյութերի զանգվածային սպառման մասին

Բիլ Գեյթսը մտավախություն է հայտնել կորոնավիրուսի դեմ վտանգավոր պատվաստանյութերի զանգվածային սպառման մասին

Ամերիկյան Microsoft ընկերության հիմնադիր Բիլ Գեյթսը մտավախություն ունի, որ աշխարհում անհրաժեշտ ստուգումներ չանցած և այդ պատճառով էլ վտանգավոր համարվող պատվաստանյութերը կարող են մարդկանց համար լայն հասանելիություն ունենալ, գրում է korrespondent.net կայքը։ 

Գեյթսի խոսքով՝ պատվաստանյութի համար մղվող «մրցապայքարի» հետևանքով որոշ երկրների կառավարություններ կարող են հավանություն տալ և վտանգավոր պատվաստանյութերի արտադրության անցնել։

«Մտավախություն ունեմ, որ աշխարհում որևէ տեղ կարող է առանց նորմատիվային ստուգումների պատվաստանյութ հայտնվել, որը մեծաքանակ հիվանդների համար կարող է հասանելի լինել»,- հայտարարել է Գեյթսը։

Նրա խոսքով՝ նման բան կարող է տեղի ունենալ Չինաստանում և Ռուսաստանում։ Գեյթսը կարծում է, որ պատվաստանյութերի փորձարկումների երրորդ և վերջին փուլի համար ևս երեք-չորս ամիս է հարկավոր, որպեսզի բոլոր կողմնակի ազդեցություններն ի հայտ գան։

Մասնավորապես՝ անհրաժեշտ է ստուգել, թե արդյոք COVID-19-ի դեմ պատվաստանյութը համատեղելի է աուտոիմունային մի շարք հիվանդությունների հետ։

 

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում