Սթրեսի հետեւանքով ջերմությունը կարող է բարձրանալ. ինչպես տարբերել
Սթրեսը կարող է ի հայտ գալ այնպիսի նշանների տեսքով, որոնք բնորոշ են այլ տարբեր հիվանդությունների: Դրանցից մեկը մարմնի բարձր ջերմությունն է: Ինչպես տարբերել սթրեսի հետեւանքով բարձր ջերմությունը հիվանդությունից:
Հոգեբան Իրին Խվինգայան նշում է, որ սթրեսի հետեւանքով ջերմությունը սովորաբար չի բարձրանում 37,5 աստիճանից: Եթե ավելի բարձր է, ուրեմն ջերմությունը կարող է վկայել բորբոքային պրոցեսների մասին, ոչ թե սթրեսի:
Բացի այդ, եթե ջերմությունը սթրեսի հետեւանք է, ջերմիջեցնող ընդունելուց հետո այն չի կարգավորվում:
Սթրեսը կարող է արտահայտվել նաեւ այնպիսի նշաններով, ինչպիսիք են հարբուխը, ալերգիան, կոնյուկտիվիտը: Սթրեսին բնորոշ են նաև առավոտյան հոգնածության զգացումը, թուլությունը:
Կարծիքներ