Դավիթ Տոնոյանը հրաժարական է ներկայացրել, այլ հրաժարականներ ևս կլինե ՞ ն

Դավիթ Տոնոյանը հրաժարական է ներկայացրել, այլ հրաժարականներ ևս կլինե ՞ ն

«Առավոտի» ունեցած տեղեկություններով՝ հրաժարական է ներկայացրել պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը: Թերթի ունեցած տեղեկություններով՝ այդ պաշտոնում նրան կփոխարինի ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական Վաղարշակ Հարությունյանը, որը 1999թ-2000 թթ. եղել է ՀՀ պաշտպանության նախարար:

Freenews.am-ը փորձեց տեղեկությունը ճշտել ՊՆ-ից, սակայն  մեզ կապ հաստատել չհաջողվեց, Շուշան Ստեփանյանի հեռախոսահամարն անհասանելի է: Մեր ունեցած տեղեկություններով՝ այսօր այլ հրաժարականներ ևս կլինեն: 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում