Երևանում գողացել են լրագրողի արձանի մի մասը. քահանան դիմել է ոստիկանություն

Երևանում գողացել են լրագրողի արձանի մի մասը. քահանան դիմել է ոստիկանություն

Անհայտ անձինք վանդալիզմի են ենթարկել Երեւանի Նոր Նորքի առաջին զանգվածի սբ․ Աստվածածին եկեղեցու բակում տեղադրվա լրագրողի արձանը եւ գողացել դրա տարբեր հատվածներ: Այս մասին «Հայկական Ժամանակի» հետ զրույցում մանրամասներ ներկայացրեց եկեղեցու հոգևոր հովիվ տեր Աշոտ քահանա Սաֆարյանը։ «Առավոտյան ժամը 8-ին ականատես ենք եղել, որ լրագրողի արձանը վանդալիզմի է  ենթարկվել։ Արձանի մետաղյա երկու ոտքերը ու մի ձեռքը գողացել են, ձեռքին կար նաև տեսախցիկ։ Ենթադրում ենք, որ վաղ առավոտյան՝ ժամը 5-ի սահմաններում է եղել դեպքը։ Նախապես վնասել են տարածքի տեսախցիկներից մեկը, որը կարող էր արձանագրած լինել հանցագործությունը, և նոր գողացել են, վնասել են արձանը»,-ասաց նա։ Շարունակություն սկզբնաղբյուր կայքում։  

Հետևեք մեզ նաև Տելեգրամում