«Օսկար»-ը կվարեն Բրեդ Փիթն ու Զենդայան
2021թ.-ի «Օսկար» կինոմրցանակի հանձնման արարողությունը կվարեն դերասան Բրեդ Փիթն ու դերասանուհի Զենդայան, հայտնում են միջոցառման կազմակերպիչները Instagram-ում:
Հայտնի է, որ արարողությանը մասնակցելու են Հոլի Բերին, Խոակին Ֆենիքսը, Լորա Դեռնը, Ռենե Զելվեգերը, Ռիզ Ուիզերսփունը, Հարիսոն Ֆորդը: Նրանք ոսկե արձանիկներ կհանձնեն դափնեկիրներին:
«Օսկար»-ն անցկացվելու է առերես ձևաչափով ապրիլի25-ի լույս 26-ի գիշերը: Արարողության մասնակիցներին հորդորում են հնարավորության դեպքում մեկնել Լոս Անջելես:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ 2021թ.-ի արարողությունը կարող է մասամբ տեղափոխվել եվրոպական այլ վայրեր: Ամերիկյան մասը տեղի կունենա Լոս Անջելեսի Dolby թատրոնում, հյուրերին ընդունելու համար պատրաստվում է նաև երկու լրացուցիչ վայր՝ Փարիզում և Լոնդոնում:
Հայտնի է, որ արարողության մասնակիցները բաժանվելու են խմբերի՝ միասին մեկ դահլիճում չգտնվելու համար:
Դեռ չի հայտարարվել, թե Փարիզում և Լոնդոնում կոնկրետ որտեղ է անցկացվելու «Օսկար»-ը:
Կարծիքներ