Սիրիան փոխհատուցում է պահանջել ԱՄՆ-ից՝ Վաշինգտոնի վարած քաղաքականության համար
Սիրիան ԱՄՆ-ից փոխհատուցում է պահանջել Վաշինգտոնի վարած քաղաքականության արդյունքում ավերածությունների և կորուստների համար: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով Սիրիայի ԱԳՆ-ին:
«ԱՄՆ-ը պատասխանատվություն է կրում սիրիացի ժողովրդի նկատմամբ իր հանցավոր քաղաքականության հետևանքների համար և պետք է փոխհատուցում վճարի զգալի ավերածությունների և անգնահատելի կորուստների համար, որոնք ԱՄՆ ագրեսիայի և բռնազավթման արդյունք են»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ-ը կպահպանի իր ռազմական ներկայությունը Սիրիայում՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ կապված սպառնալիքի պատճառով:
Կարծիքներ