Իրանից արձակված կրակոցից թուրք զինվորական է մահացել
Թուրք-իրանական սահմանին Իրանի կողմից բացված կրակի հետևանքով թուրքական բանակի մեկ զինծառայող է զոհվել։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը։
Հայտարարության համաձայն՝ զինծառայող Ռեջեփ Դուրանը վիրավորվել է հունիսի 23-ին Հաքքարի նահանգի Յուքսեքովա շրջանում պահակապարեկային ծառայություն իրականացնելիս։ Նա տեղափոխվել է հիվանդանոց, բայց բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը։
Կարծիքներ