Երևան-Սևան ավտոճանապարհին և Արագածոտնի մարզում մառախուղ է

Երևան-Սևան ավտոճանապարհին և Արագածոտնի մարզում մառախուղ է

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները:

Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տրանսպորտային միջոցների համար:

Մաստարա-Լանջիկ ավտոճանապարհը դժվարանցանելի է բեռնատարների համար:

Լանջիկ-Մարալիկ-Քեթի, Վարդաղբյուր-Աշոցք և Սյունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Վարդենյաց լեռնանցքում, «Մեղրու սար» և Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածներում, Տիգրանաշենի ոլոլորանններում, Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում (բացի Եղվարդ քաղաքից), Լոռու մարզի Վանաձոր, Սպիտակ, Շիրակի մարզի Արթիկ, Մարալիկ, Սյունիքի մարզի Քաջարան, Վայոց ձորի մարզի Ջերմուկ, Տավուշի մարզի Դիլիջան քաղաքներում, Արագածոտնի մարզի Ապարանի, Արագածի և Թալինի տարածաշրջաններում տեղում է ձյուն:

Երևան-Սևան ավտոճանապարհին և Արագածոտնի մարզում մառախուղ է:

Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տրանսպորտային միջոցների համար։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում