Չինաստանի ԱԳՆ. ՇՀԿ-ի և ՀԱՊԿ-ի միջև համագործակցության ամրապնդումը կնպաստի տարածաշրջանում կայունությանը
Շանհայի համագործակցության կազմակերպության տարածաշրջանային հակաահաբեկչական կառույցի և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) միջև փոխգործակցության և համակարգման ամրապնդումը կնպաստի տարածաշրջանում կայունության ապահովմանը: Այս մասին ասվում է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի հայտարարության մեջ։
«ՇՀԿ-ն և ՀԱՊԿ-ը կարևոր կառուցողական ուժեր են տարածաշրջանային անվտանգության և կայունության պահպանման համար: ՇՀԿ և ՀԱՊԿ քարտուղարությունը, հիմնվելով նախկինում ստորագրված համագործակցության փաստաթղթերի վրա, կշարունակեն ամրապնդել շփումներն ու փոխգործակցությունը և հանուն ընդհանուր բարօրության, կկատարեն հավասարաչափ ավելի մեծ ներդրում՝ տարածաշրջանում երկարաժամկետ կայունության խթանման գործում»,- նշվում է փաստաթղթում։
Կարծիքներ