Հանրակրթական դպրոցները պետք է վերաբացվեն. Դոնալդ Թրամփ
ԱՄՆ նախագահը երկուշաբթի Սպիտակ տանը լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ կրկին հայտարարել է, որ հանրակրթական դպրոցները պետք է վերաբացվեն:
Ինչպես նշում է The Hill-ը, նախագահն ընդգծել է, որ երեխաները հիմնականում իմունիտետ ունեն կորոնավիրուսի նկատմամբ՝ չնայած, որ վերջերս հրապարակված հետազոտության արդյունքները վկայում են, որ հուլիսի վերջի դրությամբ ԱՄՆ-ում 100 000 երեխա կորոնավիրուսով է վարակվել:
«Կարծում եմ՝ դպրոցները պետք է վերաբացվեն, տնտեսությունը պետք է առաջ շարժվի: Ինչ վերաբերում է երեխաներին, ապա կարծում եմ, որ նրանց մեծ մասն ուժեղ չի հիվանդանում, նրանք դժվար են վարակվում ու վարակն այլոց չեն փոխանցում կամ փոխանցելուց էլ դա շատ դժվար է տեղի ունենում»,-հայտարարել է Թրամփը:
Կարծիքներ