ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է Թուրքիայի կողմից Սիրիա ռուսական ինքնաթիռների թռիչքի արգելքը
Անկարան մեկ ամիս առաջ դիմել է Մոսկվային՝ Սիրիա տանող օդային երթուղին չօգտագործելու խնդրանքով, հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Ավելի վաղ Թուրքիան փակել էր երկինքը Սիրիա թռչող ռուսական ռազմական և քաղաքացիական ինքնաթիռների համար։
«Ավելի քան մեկ ամիս առաջ Անկարան դիմել էր ռուսական կողմին՝ խնդրելով չօգտվել այս երթուղուց: Այդ կոչերի պատճառները մեզ համար պարզ էին, և ներկայումս այդ երթուղին ռուսական կողմից իրականում արդեն մոտ մեկ ամիս է ՝ չի օգտագործվում»,- հինգշաբթի օրը կայացած ճեպազրույցում ասել է Զախարովան։
Կարծիքներ