Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հյուրընկալել է Վանաձորի պետական համալսարանի ուսանողներին
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը նոյեմբերի 21-ին հյուրընկալել է Վանաձորի պետական համալսարանի «Իրավագիտության» բաժնի երկրորդ և երրորդ կուրսի ուսանողներին։ Ուսանողներին և դասախոսական կազմին ողջունել են ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը, ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը, ԿԸՀ անդամներ Սիլվա Մարկոսյանը և Ժիրայր Կարապետյանը։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովից, ԿԸՀ անդամները նախ ներկայացրել են ընտրական համակարգերի պատմական էվոլյուցիան, ապա պատասխանել ներկաների հարցերին։ Ուսանողներն ընտրական գործընթացի վերաբերյալ իրենց հետաքրքրող հարցերն են հղել ԿԸՀ անդամներին թե՛ նախկին, թե՛ ներկայիս ընտրությունների վերաբերյալ։
Նշվում է, որ այցը կազմակերպել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպությունը՝ «Freedom House» կազմակերպության աջակցությամբ՝ «Հայաստանում ժողովրդավարական մշակույթի առաջմղում» ծրագրի շրջանակներում:
Կարծիքներ