Հայկական բողկը գրավում է միջազգային շուկան «Սպայկա»
Արտահանման ծավալների աճի և ինտենսիվ գյուղատնտեսության ներդրման շնորհիվ 2020թ առաջին վեց ամիսների ընթացքում հայկական գյուղմթերքի արտահանումն աճել է մոտ 7%-ով, իսկ ԱՊՀ երկրներում հայկական պտուղ- բանջարեղենի սպառման աճը կազմել է 16.6%: Այս ցուցանիշում իր տեղն ունի նաև հայկական բողկը: Տավուշի մարզի խոշորացված Այրում համայնքում գտնվող Հաղթանակ գյուղի բնակիչների համար 2017-ից սկսած բողկն արդեն կայուն աշխատանքի ու եկամտի աղբյուր է։ Երեք տարի առաջ «Սպայկա» ընկերությունն իր բողկի արտադրությունը տեղափոխեց Հայաստանի և Վրաստանի սահմանից ընդամենը 3.5 կմ հեռավորության վրա գտնվող գյուղ, ստեղծեց 150 աշխատատեղ գյուղի ու հարակից բնակավայրերի բնակիչների համար։ Եթե նախկինում տեղի բնակչության 60%-ը մեկնում էր արտագնա աշխատանքի, այսօր այս հարցն էլ է լուծվել։
Կարծիքներ