Եվրամիությունը հետեւողական է ԱՄՆ ապրանքների եւ ծառայությունների տուրքեր մտցնելու ծրագրերի հարցում

Եվրամիությունը հետեւողական է ԱՄՆ ապրանքների եւ ծառայությունների տուրքեր մտցնելու ծրագրերի հարցում

Եվրամիությունը հետեւողական է ԱՄՆ ապրանքների եւ ծառայությունների համար մինչեւ 4 միլիարդ դոլարի տուրքեր սահմանելու հարցում՝ Boeing-ի հետ կապված իրավիճակի պատճառով: Միեւնույն ժամանակ, ԵՄ-ում հույս ունեն բարելավել առեւտրային կապերը պաշտոնից նախագահ Դոնալդ Թրամփի հեռանալուց հետո, հայտնում է AP-ը:

Մեկ տարի առաջ Առեւտրի համաշխարհային կազմակերպությունը թույլ տվեց Միացյալ Նահանգներին տուգանքներ սահմանել ԵՄ-ի մինչեւ 7,5 միլիարդ ԱՄՆ դոլարի ապրանքների վրա, ներառյալ Gouda պանիրը, վիսկիները եւ ֆրանսիական գինիները` Եվրոպայի կողմից Boeing-ի մրցակից Airbus-ի աջակցության պատճառով:

Այն բանից հետո, երբ Թրամփը ԵՄ-ում պողպատի եւ ալյումինի համար տուրքեր սահմանեց եւ սպառնաց տուգանքներ կիրառել մեքենաների համար, եվրոպացիները հույս ունեին, որ նա ձեռնպահ կմնա Airbus-ի եւ Boeing-ի միջեւ վեճի հետ կապված տուրքերից: Բայց, չհասնելով բանակցությունների միջոցով լուծման, ԵՄ-ն այժմ պատրաստ է հայտարարել իր սեփական միջոցառումների մասին:

«ԱՄՆ-ն իր տուրքերը մտցրել է Airbus-ի գործով ԱՀԿ-ի որոշումից հետո: Այժմ մենք ունենք Boeing–ի գործով ԱՀԿ-ի որոշում, որը թույլ է տալիս մեզ սահմանել մեր տուրքերը, եւ դա այն է, ինչ մենք կանենք»,- ասել է ԵՄ Եվրահանձնաժողովի փոխնախագահ Վալդիս Դոմբրովսկիսը:

«Իհարկե, մենք դեռ բաց ենք բանակցությունների միջոցով հարցը լուծելու համար: Մեր առաջարկն այն է, որ երկու կողմերն էլ հետ կանչեն իրենց տուրքերը»,- ասել է Դոմբրովսկիսը` նշելով, որ չնայած մի քանի կոչերին, «մինչ այժմ ԱՄՆ-ը չի համաձայնել հետ կիանչել իր տուրքերը»:

Եվրոպացիները հուսով են, որ Թրամփի կոշտ առեւտրային դիրքորոշումը կմեղմանա նորընտիր նախագահ Ջո Բայդենի օրոք: Դոմբրովսկիսը ողջունել է Բայդենի նվիրվածությունը միջազգային դաշինքներին, բազմակողմ համակարգին եւ ԵՄ-ի հետ կապերի բարելավմանը:

Գերմանիայի էկոնոմիկայի նախարար Պետեր Ալտմայերը հայտարարել է, թե ԵՄ-ն «մեծ հույսեր ունի», որ ԱՄՆ նախագահական ընտրությունները նաեւ կապված կլինեն միջազգային առեւտրի հանդեպ բազմակողմանի մոտեցումների վերադարձի հետ, եւ դա կօգնի հաղթահարել անցյալի հակամարտությունները»:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում