Արտակարգ դրության պայմաններում գույքահարկի հարց քննարկելը խայտառակություն է. Մանե Թանդիլյան

Արտակարգ դրության պայմաններում գույքահարկի հարց քննարկելը խայտառակություն է. Մանե Թանդիլյան

ԱԺ-ում ելույթ ունենալով Գոյւքահարկի մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ «Լուսավոր Հայատան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը նշեց, որ արտակարգ դրության պայմաններում քննարկել գույքահարկի բարձրացման հարցը, ուղղակի խայտառակություն է:

«Արտակարգ դրության պայմաններում գույքահարկի բարձրացման օրինագիծ բերելը, չգիտեմ որ տնտեսական թիմի մտքով կարող է անցնել եւ անել դա արտահերթ ռեժիմով, սա անթույլատրելի է»,- ասաց նա:

Պատգամավորն անընդունելի համարեց այն, որ նման ռեֆորմ է բերվում այսօր: «Հիմնական շահառուն Երեւանի քաղաքապետարանն է, բայց Երեւանի համայնքապետարանը դեռեւս չի հասցրել կարծիք հայտնել: Երեւանի քաղաքապետարանը 65 տոկոս կատարողական ունի՝ հավաքելով քաղաքացիների հարկերը, բայց նույնիսկ հավաքած գումարը չեն կարողանում ծախսել»,-ասաց նա:

Պատգամավորը նկատեց, որ գույքահարկը միջինը 3-4 անգամ է բարձրանում եւ աներկբա է, որ բացարձակ արժեքով բոլորի գույքահարկն ավելանում է:

«580 հազար նոր գույքային միավոր դառնում է հարկատու: Ասում եք տեսանելի հարստությունն ենք գանձում, այդ մինչեւ 3 միլիոն դրամանոց գույք ունեցո՞ղն է տեսանելի հարստություն, ինչ է ձեզ տալու, օրինակ, 140 դրամ վճարած մի գյուղացու հարկը»,-ասաց նա:

Մանե Թանդիլյանը համաձայնեց, որ 200 միլիոնից ավելը պետք է ավելի հարկվի, բայց դրա հաշվին պետք է չհարկվող շեմ սահմանվի: Նա նշեց, որ որեւէ սոցիալական բաղադրիչ հաշվի չեն առել:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում