ԵՄ-ն 1,5 միլիարդ եվրո է հատկացրել Կիևին՝ ՌԴ ակտիվների եկամուտներից
Եվրամիությունը Ռուսաստանի սառեցված ակտիվների եկամուտներից 1,5 միլիարդ եվրո է հատկացրել Ուկրաինային ռազմական և ֆինանսական օգնություն ցույց տալու համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Եվրահանձնաժողովի (ԵՀ) նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։ «Այսօր մենք ռուսական սառեցված ակտիվների եկամուտներից 1,5 միլիարդ եվրո ենք փոխանցում Ուկրաինայի պաշտպանության և վերականգնման համար», - գրել է Եվրահանձնաժողովի ղեկավարը X սոցիալական հարթակում։Այս առնչությամբ Եվրահանձնաժողովը նաև հայտարարություն է տարածել՝ նշելով, որ ռուսական սառեցված ակտիվներից ստացված այս արտակարգ եկամուտները հուլիսի 23-ին Եվրահանձնաժողովին են տրամադրվել Euroclear միջազգային ֆինանսական ընկերության կողմից՝ որպես առաջին տրանշ:«Այժմ գումարը Խաղաղության եվրոպական հիմնադրամի և Ուկրաինայի հիմնադրամի միջոցով կուղղվի Ուկրաինայի ռազմական ներուժին և երկրի վերականգնմանն աջակցելուն», - ասվում է Եվրահանձնաժողովի հայտարարության մեջ:
Կարծիքներ