Ամերիկյան Porter էսկադրային ականակիրը հեռանում է Սև ծովից

Ամերիկյան Porter էսկադրային ականակիրը հեռանում է Սև ծովից

Անցած շաբաթների ընթացքում էսկադրային ականակիրը մասնակցել է երկու համատեղ զինավարժանքների Բուլղարիայի, Վրաստանի, Ռումինիայի եւ Թուրքիայի նավերի հետ եւ մտել Բաթում: Զինվարժանքներին գործի է դրվել նաեւ ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի Oak Hill նավը, որը Սեւ ծովից հեռացել է հունիսի 25-ին: Ապրիլին էսկադրային ականակիրն արդեն մտել էր Սեւ ծով: Իսկ մայիսի սկզբին նավը՝ Roosevelt եւ Donald Cook էսկադրային ականակիրների ուղեկցությամբ մտել է Բարենցի ծով, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում