Հնդկաստանը 18 տարվա ընթացքում առաջին անգամ հասել Է առեւտրի պրոֆիցիտի
Հնդկաստանը 18 տարվա ընթացքում առաջին անգամ դրական հաշվեմնացորդի Է հասել առեւտրի բնագավառում, որը հունիսին կազմել Է շուրջ 786 միլիոն դոլար:
Գերատեսչության գնահատումներով՝ հունիսին հավելուրդի Է հանգեցրել արտահանման կրճատման տեմպերի 12 տոկոսով դանդաղումը, մինչդեռ անցյալ ամսին ներմուծման մակադակը նվազել Է 49 տոկոսով: Արդյունքում հունիսին Հնդկաստանի ներմուծման ծավալը կազմել Է 21,1 միլիարդ դոլար, իսկ արտահանման ծավալը՝ 21,9 միլարդ դոլար: Վերջին անգամ Հնդկաստանն առևտրի բնագավառում դրական հաշվեմնացորդ Է ունեցել 2002 թվականին՝ 10 միլիոն դոլար հավելուրդով: Արտահանման կրճատման տեմպերը դանդաղել են երկրում կորոնավիրուսի համավարակի պատճառով սահմանափակումների փուլ առ փուլ վերացումից հետո Հնդկաստանի արդյունաբերության ճյուղերի նորմալ գործունեության վերադառնալու առնչությամբ: Դա թույլ Է տվել ավելացնել մի շարք ապրանքների, մանավորապես, երկաթի հանքաքարի եւ սննդամթերքի արտահանումը: Միևնույն ժամանակ հունիսին Հնդկաստանը շարունակել Է կրճատել տրանսպորտային սարքավորանքի, քիմիկատների, պողպատի, կենցաղային Էլեկտրոնիկայի, բամբակի, գործվածքեղենի եւ թանկարժեք մետաղների ներմուծման կրճատումը: Հունիսին Հնդկաստանը նավթի ներմուծումը նախորդ ամսվա համեմատությամբ կրճատել Է 55 տոկոսով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Կարծիքներ