Ազարը հնարավոր է կարիերան շարունակի Բելգիայում

Մադրիդի «Ռեալի» նախկին կիսապաշտպան Էդեն Ազարը կարող է կարիերան շարունակել Բելգիայի առաջնությունում։
Լրագրող Սաշա Տավոլիերիի խոսքերով՝ Էդեն Ազարը հնարավոր է կարիերան շարունակի «Մոլենբեկ» ակումբում։
Նա դիտարկում է այս տարբերակը, քանի որ նրա եղբայր Կիլիանը խաղում է այդ թիմում։
Ըստ աղբյուրի՝ ֆինանսական հարցն այս դեպքում երկրորդական է լինելու։
Կարծիքներ