Մենք առնվազն պետք է վերականգնենք 1994 թ․-ին հաստատված առաջնագիծը. Արցախի ԱԳ նախարար
Մենք համոզված ենք, որ Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումը կարող է ծառայել որպես լծակ տարածաշրջանում խաղաղություն հաստատելու համար։ Այս մասին ճեպազորւյցի ժամանակ հայտարարեց Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանը` նշելով, որ այսօր հանդես կգան միջազգաին հանրությանն ուղղված կոչով` ճանաչելու Արցախի Հանրապետության անկախությունը: ԱՀ ԱԳՆ ղեկավարը նշեց, որ Ադրբեջանը ներկայումս տիկնիկ է Թուրքիայի ձեռքում։ «Դիվանագիտական խողովակներով տարվում են աշխատանքներ տարբեր մեր գործընկերների հետ, որպեսզի Թուրքիայի նկատմամբ ճնշումը ուժեղացնեն։ Հիմա Ադրբեջանի մասին խոսելն ավելորդ է, քանի որ Ադրբեջանը տիկնիկի դեր է կատարում Թուրքիայի ձեռքում»,- ասաց նա։ Մայիլյանը նաև ընդգծեց. «Մենք առնվազն պետք է վերականգնենք 1994 թ․-ին հաստատված առաջնագիծը»։
Կարծիքներ