Կանցկացվի «Հայկական լեռնաշխարհի պատմամշակութային ժառանգությունը» խորագրով միջազգային գիտաժողով
ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը 2022 թ. հոկտեմբերի 10-12-ը հրավիրում է Երևանում մասնակցելու «Հայկական լեռնաշխարհի պատմամշակութային ժառանգությունը» խորագրով միջազգային գիտաժողովին:
Այս մասին տեղեկացնում է նախարարության կայքը:
Զեկուցումների հիմնական ենթաբաժիններն են.
- Պատմություն
- Հնագիտություն
- Հնամարդաբանություն
- Ազգագրություն
- Բանահյուսություն
- Վիմագրություն
- Ճարտարապետություն
- Արվեստաբանություն
- Մշակութաբանություն
- Թանգարանագիտություն
- Ժառանգության պահպանում և հանրահռչակում
- Հուշարձանների պահպանություն և զբոսաշրջություն
Կարծիքներ