44-օրյա պատերազմում զոհված Լևոն Միրումյանի մայրը որդի է ունեցել
Այսօր՝ ապրիլի 7-ին լույս աշխարհ է եկել Արցախյան 44 օրյա պատերազմում նահատակված գորիսեցի հերոս Լևոն Սամվելի Միրումյանի եղբայրը։
Այս մասին հայտնում են Գորիսի քաղաքապետարանից։
«Պատերազմի առաջին իսկ օրվանից Լևոնը մասնակից է եղել Ջաբրայիլի պաշտպանությանը։ Չարաբաստիկ արկի հարվածից նա ու իր չորս ընկերները հոկտեմբերի 2-ին խրամատում անմահացան»,- ասվում է հայտարարության մեջ:
Կարծիքներ