Արգելվել է Բրազիլիայից Հայաստան ներմուծել 64000 կգ թռչնամիս, շուրջ 60 000 կգ խոզի միս, իսկ Իրանից՝ 1325 կգ յոդացված աղ

Արգելվել է Բրազիլիայից Հայաստան ներմուծել 64000 կգ թռչնամիս, շուրջ 60 000 կգ խոզի միս, իսկ Իրանից՝ 1325 կգ յոդացված աղ

ՍԱՏՄ-ից տեղեկացնում են, որ նոյեմբերի 24-28-ը ՍԱՏՄ սահմանային վերահսկողության արդյունքում, լաբորատոր անհամապատասխանության հիմքով, արգելվել է ՀՀ ներմուծել հետևյալ վտանգավոր սննդամթերքը․

 

Բրազիլիայից թռչնամիս՝ 64000 կգ, լիստերիա (Listeria monocytogenes) ցուցանիշով.

 

Բրազիլիայից խոշոր եղջերավոր կենդանու (ԽԵԿ) ենթամթերք՝ 22509,01 կգ, լիստերիա (Listeria monocytogenes) ցուցանիշով.

 

Բրազիլիայից խոզի միս՝ 50976 կգ, լիստերիա (Listeria monocytogenes) ցուցանիշով.

 

Իրանից կերակրի աղ յոդացված՝ 1325 կգ, յոդի զանգվածամաս ցուցանիշով։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում