Դեկտեմբերի 4-ին հրազենային վիրավորում է ստացել ՊՆ զինծառայող

Դեկտեմբերի 4-ին հրազենային վիրավորում է ստացել ՊՆ զինծառայող

Դեկտեմբերի 4-ին` ժամը 02։50-ի սահմաններում, հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Ա. Հ.-ն։

 

Ինչպես հայտնում են ՊՆ-ից, զինծառայողի առողջական վիճակը գնահատվում է կայուն ծանր։ Այս պահի դրությամբ վիրավոր զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում։

 

Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում