Բլինկենը հայտնել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Ասիայի հարցերով օգնականի առաջիկա հրաժարականի մասին

Բլինկենը հայտնել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Ասիայի հարցերով օգնականի առաջիկա հրաժարականի մասին

ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Ասիայի հարցերով օգնական Քարեն Դոնֆրիդը լքելու է իր պաշտոնը:  

Ինչպես հաղորդում է «ՏԱՍՍ»-ը, այս մասին մարտի 20-ին հայտնել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը։

Բլինկենը տեղեկացրել է, որ Դոնֆրիդը պատրաստվում է լքել Պետքարտուղարությունը մինչև մարտ ամսի վերջը և շնորհակալություն է հայտնել նրան իր աշխատանքին ու ԱՄՆ ժողովրդին նվիրված լինելու համար:

Դոնֆրիդի թեկնածությունը ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնականի պաշտոնում հաստատել է ԱՄՆ Սենատը 2021 թվականի սեպտեմբերին։ Ամերիկյան ԱԳՆ-ում նա վերահսկում է, մասնավորապես, Ռուսաստանի հետ հարաբերություններին վերաբերող հարցեր։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում