Սեուլի քաղաքապետին գտել են մահացած
Սեուլի քաղաքապետ Պակ Վոն Սունին իրավապահ մարմինները հայտնաբերել են մահացած։ Նրա դին հայտնաբերվել է քաղաքի հյուսիսային մասում: Մահացածի հարազատները նախօրեին հայտնել էին նրա անհետացման մասին, սկսվել էր լայնամասշտաբ որոնողական աշխատանքներ:
Ինչպես հայտարարել է քաղաքական գործչի դուստրը, նախքան տուն գնալը նա հաղորդագրություն է թողել, այնուհետ անջատել է հեռախոսը:
Պակ Վոն Սունին հայտնաբերելու համար իրավապահները գործի էին դրել անօդաչու թռչող սարքեր և այլ միջոցներ, հայտնում է Reuters- լրատվական գործակալությունը:
Հեցնենք, Պակ Վոն Սունը քաղաքապետ էր նշանակվել է 2011 թվականին և ակնկալվում էր, որ 2022 թվականի գալիք նախագահական ընտրություններում հանդես կգա որպես լիբերալ ճամբարի թեկնածու:
Կարծիքներ