Դե Խեան մտավ «Մանչեսթեր Յունայթեդի» պատմության մեջ
«Մանչեսթեր Յունայթեդի» իսպանացի դարպասապահ Դավիդ Դե Խեան ԱՊԼ-ի 34-րդ տուրի «Ասթոն Վիլլայի» դեմ խաղում մեկնարկային կազմում է:
Դե Խեայի համար այս հանդիպումը «Յունայթեդի» կազմում բոլոր մրցաշարերում 399-րդն է: Այս ցուցանիշով իսպանացին դարձավ ակումբի պատմության մեջ ամենաշատ հանդիպումներ անցկացրած արտասահմանցի ֆուտբոլիստը: Դե Խեան գերազանցեց Շմեյխելի արդյունքը:
Այս ցուցանիշով Դե Խեան թիմում ամենաշատ հանդիպումներ անցկացրած երկրորդ դարպասապահն է: Ալեքս Ստեպնին անցկացրել է 539 խաղ:
Կարծիքներ