Այսօր «Հաղթանակ» զբոսայգում Ուկրաինայի հայերի միության կողմից 100 եղևնի է տնկվել

Այսօր «Հաղթանակ» զբոսայգում Ուկրաինայի հայերի միության կողմից 100 եղևնի է տնկվել

Այսօր «Հաղթանակ» զբոսայգում ծառատունկ է իրականացվել, որի ժամանակ տնկվել է 100 եղևնի։ Ծառատունկի ակցիան իրականացվել է Ուկրաինայի հայերի միության 20-ամյակին նվիրված կոնֆերանսի ծրագրի շրջանակում։

Այս մասին FreeNews-ի հետ զրույցում հայտնեց, Ուկրաինայի հայերի միության փոխնախագահ Դավիթ Մկրտչյանը։ 

Դավիթ Մկրտչյանը հայտնեց, նաև, որ Երևանում Ուկրաինայի հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանի նվիրատվությամբ կառուցված սքեյթ-պարկի պաշտոնական բացումը տեղի կունենա վաղը՝ նոյեմբերի 15-ին, ժամը՝ 15։00-ին։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում