Պոդոլսկում զինամթերքի պայթյունից դեռահաս է զոհվել

Պոդոլսկում զինամթերքի պայթյունից դեռահաս է զոհվել

Մերձմոսկովյան Պոդոլսկում տասնյոթամյա դեռահաս է մահացել զինամթերքի հետ անզգույշ վարվելու ժամանակ. ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայտնում է Մոսկվայի մարզի դատախազությունը Telegram- ի իր ալիքում ։

«Մոսկվայի մարզի դատախազությունը Պոդոլսկի քաղաքային դատախազությանը հանձնարարել է հետաքննություն անցկացնել 17-ամյա դեռահասի մահվան դեպքի առթիվ, ըստ նախնական տեղեկությունների՝ նա մահացել է նոյեմբերի 12-ի կեսօրին՝ զինամթերքի հետ անզգույշ վարվելու պատճառով», - հայտնել են դատախազությունից։

Դատախազական ստուգման ընթացքում կպարզվեն միջադեպի պատճառներն ու հանգամանքները, ինչպես նաև կտրվի անչափահասների վերաբերյալ դաշնային օրենսդրության պահանջներին համապատասխանության գնահատական։ Դեպքի վայր է մեկնել Պոդոլսկ քաղաքի դատախազի պաշտոնակատար Իլյաս Սալմինը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում