Արգենտինայում գրանցվել է «սև բորբոսի» առաջին դեպքը
Արգենտինայում գրանցվել է մուկորմիկոզի կամ «սև բորբոսի» առաջին դեպքը։ Այս մասին հայտնում է երկրի առողջապահության նախարարության կայքը։
Հիվանդությունն ի հայտ է բերվել Ֆորմոսա նահանգից 47-ամյա կին պացիենտի մոտ, ով, դրանից բացի, բուժվում է նաև կորոնավիրուսի դեմ, ունի զարկերակային գերճնշում և շաքարային դիաբետ։
Նախարարությունում հավելել են, որ հետաքննվում է նաև մուկորմիկոզի ևս մեկ հավանական դեպք։ Խոսքը Բուենոս Այրես նահանգում մահացած մի մարդու մասին է։
Մայիսի 20-ին հնդկական Ռաջաստան և Թելանգանա նահանգերը հայտարարեցին «սև բորբոսի» համաճարակի մասին։ Վարակի բռնկումը Հնդկաստանում գրանցվել էր մայիսի սկզբին։
Կարծիքներ