Կուբայում գնահատել են COVID-19-ի դեմ հայրենական արտադրության պատվաստանյութի արդունավետությունը
Կորոնավիրուսի դեմ կուբայական Soberana 02 պատվաստանյութի փորձարկումները ցույց են տվել 62% արդյունավետություն: Корреспондент արբերականի փոխանցմամբ՝ այս մասին Twitter-ի իր էջում հայտարարել է BioCubaFarma-ն՝ կուբայական կենսատեխնոլոգիական ընկերությունների խումբը:
Կուբայի նախագահ Միգել Դիաս Կանելը հայտնել է, որ Soberana 02-ի երկու դեղաչափի արդյունավետությունը գերազանցում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից սահմանված 50%-ի մակարդակը՝ դառնալու COVID-19-ի դեմ արդյունավետ թեկնածու-պատվաստանյութ:
Կուբայի Առողջապահության նախարարության տվյալներով՝ ավելի քան 4,3 միլիոն մարդ է մասնակցել Soberana 02 և Abdala թեկնածու-պատվաստանյութերի փորձարկումներին: Հունիսի 4-ից երկու նահանգներում ընթանում են նաև Soberana Plus-ի փորձարկումները, որը ներառում է երեք դեղաչափ:
Կուբան մշակել է COVID-19-ի դեմ հինգ թեկնածու-պատվաստանյութեր՝ Soberana 01, Soberana 02, Soberana Plus, Abdala և Mambisa: Soberana 02-ը և Abdala-ն արդյունաբերական արտադրության փուլում են գտնվում:
BioCubaFarma-ն՝ Կուբայի կենսատեխնոլոգիայի և դեղագործական արդյունաբերության ձեռնարկությունների խումբը, մտադիր է մինչև օգոստոսի վերջ արտադրել բավարար քանակությամբ դեղաչափեր, որպեսզի կորոնավիրուսի դեմ հայրենական արտադրության պատվաստանյութերով պատվաստվի երկրի ամբողջ բնակչությունը:
Կարծիքներ