Ադրբեջանը չի ապահովում հայերի դատարկ տների և ունեցվածքի, նույնիսկ՝ մանկական խաղալիքների պահպանությունը. Մարուքյան

Ադրբեջանը չի ապահովում հայերի դատարկ տների և ունեցվածքի, նույնիսկ՝ մանկական խաղալիքների պահպանությունը. Մարուքյան

Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը «X»-ի իր միկրոբլոգում անդրադարձել է ադրբեջանցիների կողմից շարունակվող վայրագություններին իրենց բնակավայրերը լքած ԼՂ բնակիչների տներում:

«Լեռնային Ղարաբաղի ժողովրդին 10 ամիս շրջափակման մեջ պահելուց հետո Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին ռազմական հարձակում սկսեց՝ ԼՂ ամբողջ տարածքում իրականացնելով հայերի էթնիկ զտում:

Ահա թե ինչ են անում ադրբեջանցիները հայերի լքված տների հետ: Երբ միջազգային հանրությունը շարունակում էր պնդել, որ Ադրբեջանը պարտավոր է երաշխավորել հայերի իրավունքներն ու անվտանգությունը, Ադրբեջանը պատասխանում էր, թե իրենք անպայման կապահովեն դա:

Պարզվում է, սակայն, որ Ադրբեջանը նույնիսկ չի ապահովում հայերի դատարկ տների, այդ տներում՝ նրանց ունեցվածքի և անգամ մանկական խաղալիքների պահպանումը։ Այդուհանդերձ, այդ վայրագությունը ոչ մի պատժամիջոց կամ դատապարտում չի ստանում նույն միջազգային հանրության կողմից»,- գրել է Մարուքյանը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում