Կարկուտը վնասներ է հասցրել Շողակաթ համայնքում
Հունիսի 18-ին, ժամը 15-ի սահմաններում Շողակաթ համայնքում շուրջ 40 րոպե տեղացած ուժեղ կարկուտը լուրջ վնաս է հասցրել պտղատու այգիներին եւ ընտանի կենդանիներին:
Այդ մասին հայտնում են Գեղարքունիքի մարզպետարանից:
Շողակաթ համայնքի ղեկավար Սուլիկո Շուշանյանի փոխանցմամբ՝ կարկուտը լուրջ ավերածություններ է պատճառել Շողակաթի նորաստեղծ ծիրանի այգուն, մոտ 50 հեկտար տարածքով: Եվս 3 հեկտար պտղատու այգի վնասվել է Շողակաթ բնակավայրում:
Գրանցվել է նաեւ 15 գլուխ ոչխարի անկում:
«Շողակաթի նորաստեղծ ծիրանի այգին այս տարի լավ բերք էր խոստանում, սակայն կարկուտն ամբողջությամբ ավերել է բերքը, նույնիսկ ծառերին տերեւներ չեն մնացել: Կարկուտի հետևանքով վնասներ են կրել նաեւ Ջիլ բնակավայրի տնտեսությունները: Նման հորդառատ կարկտի նախադեպ Շողակաթի բնակիչները չեն հիշում: Կարկուտի պատճառած վնասների հնարավոր չափերը ճշտվում են»,-տեղեկացնում է Սուլիկո Շուշանյանը:
Կարծիքներ