Բարև վարչապետ, հուսով եմ լավ ես...

Բարև վարչապետ, հուսով եմ լավ ես...

Բարև վարչապետ, հուսով եմ լավ ես...

Մարտական մկրտությունդ շնորհավոր ՀՐԱՄԱՆԱՏԱՐ։

Հա, հրամանատար, որովհետև պատերազմական իրավիճակում հենց դու ես Գերագույն գլխավոր հրամանատարը, իսկ վերջին 2 օրերին մենք պատերազմական իրավիճակում էինք...

Երկրի ղեկավարի պարտականությունը ստանձնելուց հետո սա առաջին ռազմական «թեստն» էր, որ անցանք հակառակորդի հանդեպ արդեն իսկ նշանակալի առավելություններով: Եվ որքան այս ձեռքբերումները սահմանին կանգնած զինվորինն էին, նրա անմիջական հրամանատարինը ու կորպուսի գեներալինը, այնքան էլ՝ Գերագույն գլխավոր հրամանատարինը։

Հեղափոխությունից հետո ոչ ոք չէր պատկերացնում այն զգալի փոփոխությունները, որոնք տեղի է ունեցել և ունենում են հայկական Զինված Ուժերում:

Սկսած զինվորի սննդից, հագուստից, բանակի սպառազինության համալրումից, սահմանապահ դիրքերի բարելավումից...

Այն որ այսօր Տավուշի սահմանին տեղ ունեցած մարտական գործողություններին հայկական կողմից չի մասնակացում ոչ մի պարտադիր ժամկետային զինծառայող, դա արդեն իսկ մեծ ձեռքբերում է, այն որ այսօր այդ մարտական գործողությունների արդյունքում, երբ հակառակորդն արդեն իսկ մի քանի զոհի մասին հայտնել է, իսկ հայկական կողմը մարդկային ու տարածքային կորուստներ չունի, դա արդեն իսկ ՀԱՂԹԱՆԱԿ է:

Իսկ հակառակորդն իր պատությունն արդեն իսկ ընդունել է, դրա համար էլ վիրավոր գազանի նման ոռնում ու գալարվում
է...

Հակառակորդն արդեն իսկ հասկացել է, նմանօրինակ գործողություններով այլևս երբեք հաջողության չի հասնի, մեզնից հաղթանակ խլել չի լինի... մեր պայքարն արդար է, նպատակները՝ ազնիվ։Շնորհավոր մարտական մկրտությունդ ՀՐԱՄԱՆԱՏԱՐ։

Նորանոր ու ավելի մեծ հաղթանակներ եմ ցանկանում քեզ ու բոլորիս...

Այո, հաղթելու ենք... հաղթելու ենք թե սահմանին, թե սահմանից դուրս և թե սահմանից ներս... հաղթելու ենք ու արժանապատիվ ապագա ենք կերտելու եկող սերունդների համար ու մեծ ժառանգություն ենք թողնելու... Մի օր ես էլ չեմ լինի, դու էլ չես լինի, գրառումս կարդացողն էլ, բայց հարցը նրանումն է, թե ինչ ժառանգություն կթողնենք մեզնից հետո, ինչպես կհիշեն մեզ, պատմության գրքերում ինչպես կհիշատակվենք... այ սա է ամենամեծ հաղթանակն ու հարստությունը...

Այո, պայքարելու ենք, հաղթելու ենք ու երկիր ենք շենացնելու, հեշտ չի լինելու, բայց անելու ենք...

Ու էս կռիվն էլ միասին ենք տալու...

Դու ՄԵՆԱԿ ՉԵՍ, ինչպես մենակ չէիր հեղափոխության օրերին...

Մենք քեզ հետ ենք, ԵՍ եմ քեզ հետ...

Ու ՊԱՅՔԱՐԵԼՈՒ ԵՆՔ ՄԻՆՉԵՎ ՎԵՐՋ

Տարոն Չախոյանի ֆեյսբուքյան գրառումը

Հետևեք մեզ նաև Տելեգրամում