Արցախում կորոնավիրուսուսային հիվանդության 33 նոր դեպք է հաստատվել

Արցախում կորոնավիրուսուսային հիվանդության 33 նոր դեպք է հաստատվել

Դեկտեմբերի 11-ին կատարվել է 305 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 33 նոր դեպք է գրանցվել:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 107 վարակակիր:

Բժիշկները 15 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 61-ինը՝ ծանր, այդ թվում երիտասարդ տարիքի անձինք: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։

2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 27806 քաղաքացու հետազոտություն, որից 4503-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում