Ճապոնիայի արևելքում 5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ճապոնական գլխավոր Հոնսյու կղզու արևելյան հատվածում կիրակի օրը 5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, ցունամիի վտանգ չկա։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է երկրի ազգային օդերեւութաբանական ծառայությունը։
Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Իբարակի պրեֆեկտուրայում՝ Տոկիոյին հարող տարածքում։
Զոհերի կամ ավերածությունների մասին տվյալներ չեն հաղորդվում։ Ստորգետնյա ցնցումներ զգացվել են Տոկիոյի, Տոչիգիի, Սայտամա, Չիբա պրեֆեկտուրաներում։
Կարծիքներ